Գլխավոր Էջ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «People in Need» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղ:

Ձեզ ենք ներկայացնում մեր  ինտերնետային պորտալը, որը ստեղծվել է «People in Need»-ի և ՄԱԿ-ի հայկական ազոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում:

Պորտալը հատկապես կհետաքրքրի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան և մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք երկարաժամկետ բացակայությունից հետո, ինչպես նաև նրանց, ովքեր մտադիր են երկար ժամանակով մեկնել արտասահման:   

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ 2009-2011թթ. «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի մանրամասներին, Հայաստանում միգրացիայի վերաբերյալ խնդիրներին, գործող միգրացիոն օրենսդրությանը և մշակվող օրենքներին ու հայեցակարգերին: Պորտալը կուղղորդի Ձեզ  ծանոթանալու միգրացիայի ոլորտում գործող պետական և ոչ պետական տեղական և միջազգային կառույցներին:

Այստեղ Դուք կգտնեք Ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Երկարաժամկետ բացակայությունից հետո Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներն այստեղ կստանան տեղեկատվություն վերաորակավորման դասընթացների և փոքր բիզնես դրամաշնորհների միջոցով վերաինտեգրման ընթացքին և պայմաններին:

Հավանական միգրանտների համար նախատեսված օգտակար տեղեկատվությունը կօգնի ծանոթանալ Ռուսաստանի Դաշնությունում և Եվրամիաության անդամ երկրներում աշխատանքային և ուսանողական միգրացիայի օրինական գործընթացներին` խուսափելով անօրինական միգրացիայի ճանապարհներից և ծուղակներից:

«Հայաստանն այսօր» բաժնում Ձեզ սպասվում է տեղեկատվություն Հայաստանի վերաբերյալ. օգտակար հղումներ, ճանապարհորդելու հնարավորութուններ, նորություններ,նկարներ, ինչպես նաև տեղեկատվություն հայկական մշակույթի, սովորույթների, տոների և ծեսերի վերաբերյալ:

People In Need-ի հայաստանյան մասնաճյուղի ողջ աշխատակազմը հղում է Ձեզ իր ջերմագին բարեմաղթանքները և հույս հայտնում, որ յուրաքնաչյուր ոք այս պորտալից կքաղի իրեն հետաքրքրող հարցերի մատչելի և բովանդակալից պատասխաններ:

Հարցերի և համագործակցության առա-ջարկների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ:

Կայքը ստեղծվել է “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում  միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում, որը ֆինասնավորվում է Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից իրականացնում է PEOPLE IN NEED չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը` ՄԱԿ-ի Հայկական Ասոցիացիայի հետ համատեղ: